slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Հոգեբանական փորձաքննությունների բնագավառում համագործակցության կապերի ընդլայնում Կալուգայի պետական համալսարանի հետ

Ռուսաստանի Դաշնության հոգեբանական միության Կալուգայի Կ.Է.Ցիալկովսկու անվան պետական համալսարանի հրավերով 2019 թվականի մայիսի 12-ից 18-ը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնի պետ Ա.Վարդանյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն (Կալուգա)՝ մասնակցելու «Ձեռագրի հոգեբանական վերլուծություն դատական փորձաքննությունների մեջ» որակավորման բարձրացման վերապատրաստման ծրագրին և ռուս-շվեյցարական հավաստագրման սեմինարին, ինչպես նաև 2019 թվականի մայիսի 18-ին տեղի ունեցած «Ձեռագրի հետազոտման արդի վիճակը և հեռանկարները կիրառական գիտական հետազոտություններում» միջազգային գիտագործնական համաժողովին:
Որակավորման բարձրացման վերապատրաստման ծրագրի և միջազգային գիտագործնական համաժողովի աշխատանքների ընթացքում ներկայացվել են ձեռագրերի հոգեբանական վերլուծության շրջանակներում դատական հոգեբանական հետազոտության նորագույն մեթոդները, կիրառական գիտական հետազոտություններում ձեռագրերի ուսումնասիրման խնդիրները, զարգացման հեռանկարները, լավագույն փորձը, ինչպես նաև իրականացվել են քննարկումներ՝ ներկայացնելով դատահոգեբանական և ձեռագրաբանական փորձաքննությունների բնագավառում միջազգային առաջավոր փորձը, տվյալ ուղղություններով կիրառվող արդի մեթոդների և մեթոդիկաների հնարավորությունները:
Արդյունքում առաջիկայում «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում մշակվելու և գործնականում առաջին անգամ ներդրվելու է ձեռագրերի հոգեբանական վերլուծության գիտականորեն հիմնավորված նոր մեթոդ, ինչը իր հերթին հնարավորություն կտա ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաների, գրաֆիկական և մաթեմատիկական մոդելավորման միջոցով վերլուծել և մեկնաբանել ձեռագրերը, որը կարևորագույն միջոց է հանդիսանում անձի հոգեբանական առանձնահատկությունների և հուզական վիճակի հետազոտման համար: 
Տեղի ունեցած միջազգային գիտագործնական համաժողովին ելույթներ են ունեցել Ռուսաստանի Դաշնության Հոգեբանական Միության Կալուգայի Կ.Է.Ցիալկովսկու անվան պետական համալսարանի ընդհանուր և իրավաբանական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.դ. Ե.Լեոնովան, նույն համալսարանի դատական փորձաքննությունների և քրեաբանության գիտագործնական կենտրոնի տնօրեն, հ.գ.դ., պրոֆեսոր Վ.Ենգալիչևը, Շվեյցարիայի Համադաշնության, Ղազախստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Էստոնիայի Հանրապետության ներկայացուցիչ փորձագետներ, քրեաբաններ և այլ պատվավոր հյուրեր: Դասընթացի ընթացքում հնչել են զեկույցներ ձեռագիր տեքստի հեղինակի անհատական առանձնահատկությունների հոգեբանական վերլուծության, ձեռագրում արտացոլվող վարքի, ինքնակառավարման հոգեֆիզիոլոգիական օրինաչափությունների, ձեռագիր տեքստի հեղինակի անհատական հոգեբանական առանձնահատկությունների հոգելինգվիստիկական ցուցանիշների, ձեռագրի հոգեսեմանտիկայի, ձեռագրի տարրերի ընթերցման և վերլուծության, ինչպես նաև այլ թեմաների վերաբերյալ: 
Տեղի են ունեցել նաև գիտաագործնական քննարկումներ Ռուսաստանի Դաշնության հոգեբանական միության Կալուգայի Կ.Է.Ցիալկովսկու անվան պետական համալսարանի ընդհանուր և իրավաբանական հոգեբանության ամբիոնի վարիչ, հ.գ.դ. Ե.Լեոնովի, նույն համալսարանի դատական փորձաքննությունների և քրեաբանության գիտագործնական կենտրոնի տնօրեն, հ.գ.դ., պրոֆեսոր Վ.Ենգալիչևի, Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի նեյրո- և պաթոհոգեբանության ամբիոնի դոցենտ, իրավաբանական հոգեբանության ֆակուլտետի քրեական հոգեբանության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի Դաշնության հոգեբանների և հոգեբույժների ասոցիացիայի անդամ Ս.Ենիկոլոպովի, Շվեյցարիայի Համադաշնության Ցյուրիխի ձեռագրի ուսումնասիրման համալսարանի գիտական տնօրեն, տեխնիկական գիտությունների թեկնածու Յու.Չերնովի, ինչպես նաև հոգեբանական և հարակից բնագավառների այլ առաջատար մասնագետների հետ, որոնց ընթացքում վերլուծվել են դատահոգեբանական փորձաքննությունների բնագավառին առնչվող մի շարք կարևոր հարցեր և քննարկվել են առկա խնդիրներն և դրանց լուծման ուղիները, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների և Հայաստանի Հանրապետության «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի միջև համագործակցության շրջանակների խորացման հնարավորություններն ու ուղղությունները՝ նպատակաուղղված համատեղ գիտական աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև փորձի փոխանակմանն ու գիտագործնական խնդիրների համատեղ լուծմանը։
Ծրագրի ավարտին Ա.Վարդանյանին տրվել է մասնագիտական որակավորման բարձրացման համապատասխան հավաստագիր և միջազգային գիտագործնական համաժողովի մասնակցության վկայական:

28 Դեկտեմբեր 2016

Snow
Snow
Snow
Snow
Snow